Ողջունում եմ ձեզ Гость | RSS


Ցանկ

Չատ

Հարց

Երբեվե սիրել եք?
Բոլոր հարցերը: Բոլոր Դիտումները

Վիճակագրություն


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Մտնել Կայք



                                          * * *

Քո աչքից հոսող,
Ամեն մի արցունք,
Քո շուրդից ծնվող
Ցանկացած մի բառ,
Կորցրել եմ ես անգիտակցաբար,

Կորցրել եմ ու կարոտում եմ ես,
Հիշում եմ դեռ քեզ,սիրում եմ ես քեզ,
Առանց քեզ ապրել անկարող եմ ես,
Բայց միայն պետք է հեռվից տեսնեմ քեզ...








                                                    * * *

Երբ դուրս ենք գալիս մենք նորից փողոց,
Եվ ոչինչ չունես արդեն ասելու,
Երբ ել չես զգում մի ջերմ թրթռոց,
Եվ շատ է թվում ճամփան անցնելու,
Երբ որ իմ խոսքից վատ ես զգում քեզ,
Համեմատում ես ինձ ուրիշի հետ,
Թեկուզ եվ հետո գրկես համբուրես,
Զգա որ արդեն ինձ կորցրել ես...

Երբ նեղացնում ես ու չես ել զղջում,
Երբ անտեսում ես ու առհամարում,
Երբ սիրուս արդեն ել չես հավատում,
Զգա որ արդեն ինձնով չես ապրում...
Սերն ուրիշ բան է,ամեն մարդ կյանքում նրան չի տեսնում...



                                                * * *

Կուզեի գիշերն այս երբեք չավարտվեր,
Կուզեի որ սիրտս մի պահ քուն մտներ,
Որ այս ամենից շատ հեռու լինեի,
Որ երազներում քօ գրկում հանգչեի,
Կուզեի որ արեվը այսօր չշողար,
Որ հոգիս նորից ցրտից չդողար,
Որ հանգիստն այս սուտ,շատ շուտ վերջանար...
Կուզեի այս գիշեր քօ կողքին լինեի,
Որ ինքս անզոր քեզ պաշտպան լինեի,
Որ վախով ձեռքս հայացքդ շոյեր,
Միայն այս գիշեր իմ կողքին լինեիր...





                                         * * *

Երանի հիմա արթնանայիր ու տեսնեիր,
Որ քունս կորցրել ու քեզ եմ հիշել,
Որ սիրտս կարծես ինձանից անկախ,ուզում է պոկվել ու քեզ մոտ ճախրել,
Շատ է ուզում նա զարկել քեզ համար,
Շատ է ուզում որ քո սրտի համար`
Դառնա հարազատ ու զարկի-զարկի քո սիրո համար,
Որ քո սերը միշտ վառվի ու փայլի,
Այն երկնքում ուր իմ հոգին լինի...





                                                       * * *

Մի պահ դու հիմա ձեռքդ դիր սրտիս,
Եվ կզգաս ինչպես մարմինս հոգիս,
Խելագարի պես կարոտել են քեզ,

Դու նրանց համար օտար չես ասես,
Դու նրանց կյանքի մի մասն ես դարձել,
Ու ել առանց քեզ չեն կարող ապրել,
Ոչ սիրտս,մարմինս,
Ոչ հոգիս ու ես...
 

                                                      Իմ երազում

Ես էլ քեզ նման հիմա երազում,քեզ եմ երազում,
Երազում եմ որ գրկում իմ լինես,
Որ ձեռքս բռնես ու ինձ համբուրես,
Երազում եմ որ քեզ շոյեմ,սիրեմ,
Քեզ գիրկս առնեմ ու բաց չթողնեմ,
Թեկուզ երազում շատ եմ ես ուզում,
Քեզ տեսնել մի պահ իմ կարճ երազում...
Սա իմ երազն է որտեղ որ դու ել ինձ ես երազում...

                                                            * * *

Դարձել է կյանքս մի կարոտ անհուն,
Տվել եմ սիրտս ես իմ թագուհուն,
Դարձել եմ կարծես մի անխոս գերի,
Սիրտս դրել եմ ափում քո ձեռքի,
Ու չկամ կարծես,պետք չեմ ոչոքի
Աղոթքներս միայն քեզ համար են տես,
Բայց դու անտարբեր օտար ես ասես,
Չես տեսնում նրան ով սիրում է քեզ,
Չես գնահատում ով սիրում է քեզ,
Չասացիր մի օր շնորհակալ եմ քեզ,
Որ դու ապրում ես,սիրում եմ ես քեզ...


 


                                                     Իմ սիրտը

Թեկուզ մեկ անգամ քեզ հարցրել ես?
Առանց քեզ ինչու չեմ կարող ապրել?
Լսիր քեզ ասեմ առանց քեզ ինչու անկարող եմ ես.
Երբ ես մենակ եի բոլորից լքված,
Այդ ժամ քո սերը ինձ մի լույս շողաց,
Շեղաց ու ստիպեց որ նորից ապրեմ,
Ապրեմ քեզ համար ու քեզ միշտ սիրեմ,
Դու դեռ ասում ես առանց քեզ կապրեմ?
Ես ինչպես ապրեմ,երբ սիրտս փոխեցի քո անգին սրտով,
Եվ հիշում եմ քեզ ամեն մի զարկով,
Իսկ քո մեջ ահա իմ սիրտը անզոր,
Դառել է ինչպես սիրո մի զինվոր,
Եվ չի ցանկանում երբեք դադարել,
Քանի որ այդտեղ իմ սիրտնեմ դրել...

 




                                                
* * *

Կիսեցի մարմինս ուղիղ երկու կես,
Եվ այն կիսով չափ նվիրեցի քեզ,
Աջ կողմը ինձ մոտ,իսկ ձախ կողմը տես` 
Շտապել է քեզ մոտ եվ գրկել է քեզ,
Վերցրեցի ցավն ու վիշտն արնոտ,
Իսկ սիրտս լրիվ թողեցի քեզ մոտ,
Միտքս ու հոգիս վազում է մյուս կես,
Երբ ես մեկ վայրկյան կարոտում եմ քեզ,
Աչքերս դարձյալ քեզ են երազում,
Երբ հոգիս նորից քեզ մոտ է վազում,
Հասկանում եմ վոր սիրում եմ ես քեզ,
Ամբողջը ես քեզ,միայն ցավը ես...


 

                                                                                Միշտ կսպասեմ քեզ


Ես քեզ կսպասեմ,ինչպես որ արդեն շատ-շատ սպասել եմ,
Կսպասեմ նորից որ քո սերը գա,որ սիրտդ քնից մի օր արթնանա,                                     
Ես քեզ կսպասեմ սիրելիս միայն,ինձ գրկիր որ ես ինձ ուժեղ զգամ,
Որ չվերջանամ ու չանցնեմ գնամ,որ միշտ քեզ սիրեմ ու կողքիտ մնամ,
Թեկուզ շատ են թշնամիներ կան,բայց թշնամին մեր կյանքն է սակայն,
Որ միավորվեց մեր կյանքը իրար,եվ աշխարհն զգաց իրեն շատ թշվառ,
Միայն ինձ գրկիր ոչինչ մի ասա,ձեռքդ դիր սրտիս այն քոնն է ահա...


 








                                                                       * * *
                                                                                        

Կարծես կախվել ես աորտանեռից,որով դեպի սիրտս արյուն է հոսում,
Հոգնել եմ արդեն սրտիս զարկերից,աղր ինչու դու ամուր չես սեղմում,
Որ ազատվեմ ես ինձ տանջող ցավից,ու ապրեմ անսեր ես այն մյուս կյանքում,
Քաշում ես լարից ինձ անվերջ տանջում,պառկում սրտիս մեջ ու հանգիստ ննջում,
Խնդրում եմ ես քեզ թող ես ել ննջեմ,թեկուզ հենց այնպես մնամ ու հանգչեմ,
Միայն մի բան եմ ղնդրում քեզանից-ամուր դու բռնիր սրտիս լարերից...

 







 

                   
                             * * *

Ու կգա մի օր ,
Երբ ես ահավոր,
Տխուր ու մենակ,
Կգրեմ քեզ մի վերյին նամակ...
Այն հազարավոր նամակնեռի մեջ,
Որ գրել եմ ես քեզ անընդմեջ,
Դա կտարբերվի ինչպես մի սիրո տխուր վերջակետ,
Անսահման սիրո մի վառ պատմության,
Որ այս աշխարհն էր այդ սիրո վկան,
Ու հենց այս աշխահնել սակայն`
Դարձավ պատճառը բաժանման...

 





                    * * *


Բացիր դուռը իմ սրտի,
Մի պահ լուռ նայիր,
Եվ առաջ քայլիր,
Ու մի զարմացիր...
Քիչ բան կա այստեղ,
Բայց մի վախեցիր,
Միշտ մութ է այստեղ,
Եվ այս մթի մեջ շողում է մի լույս,
Այս դատարկության մեջ կա շատ մեծ մի հույս,
Այս դատառկության մեջ մի մարդ է կանգնած,
Այդ մարդը դու ես իմ սեր անմոռաց...

 





                                               *  *  *

                            
Թե հանկարծ մի պահ երկնքին նայես, 
Եվ այնտեղ ոչ մի աստղ չտեսնես, 
IԻմացիր այդպես եվ սերս մարեց, 
Բայց քանի դեռ կան երկնքում աստղեր, 
Իմացիր իմ սեր,սերս ել այդպես` 
Անթիվ,անհամար աստղեր է վառել... 

 

                                      Ես տանջվում եմ


Ես տանջվում եմ այս չար աշխարհում,
Մարդիկ ապրում են ես գոյատեվում,
Ես մոլորվել եմ այս մութ աշխարհում,                                    
Եվ ինձ խավարից ոչ-ոք չի կանչում,
Ես տառապում եմ,
Բայց ոչ-ոք չունեմ,
Ես ունեմ մեծ սեր
Դա է ինձ օգնում եվ ստիպում ապրել,
Բայց դուք այդ սերն էլ փորձեցիք սպանել...

 




                     Դու

Դու շողն ես իմ արեվի,
Դու իմաստնես իմ ողջ կյանքի,
Իմ օվկիանոսի ալիքն ես դու,
Եվ իմ սրտի զարկեռն ես դու...

 





                                     
   Եթե սեր չկա


Եթե սեր չկա,
Էլ ինչի համար,
Ես պետք է ապրեմ այս չար աշխարհում...
Եվ դեռ ասում ես որ ինձ չես սիրում,
Թողնում ես մենակ,
Դու իմ հրեշտակ,                                           
Առանց քո սիրո,առանց հայացքիդ,
Առանց Աստվածային այդ քո ժպիտի,
Առանց արտասանած ամեն մի բառիդ,
Ես ել չեմ ապրի,կմեռնեմ հաստատ,
Քանի որ գիտեմ սիրում եմ ,
Եվ այսքան սիրելով տանջվում ես...

 


                                               * * *


Ինչպես չսիրեմ քեզ?
Եթե ամեն ժամ ու ամեն վայրկյան
Երազում եմ քեզ...
Երբ կյանքս քեզանով լցվեց,
Երբ սիրտս տեսավ քեզ ու սիրահարվեց,
Ինչպես չսիրեմ?                                                              
Երբ քեզ տեսնելուց,այրվում է սիրտս քեզ համբուրելուց,
Ինչպես չսիրեմ?
Արդեն սիրում եմ..
Արդեն սիրտս քեզ նվիրել եմ,
Ու առանց սրտի քեզնով ապրում եմ...

 




                                                    Սպասում եմ քեզ

Խավար է գիշեր է,մթում սպասում եմ,
Սենյակս անլույս է ու լուռ է գիշերը..
Իմ սերը մթի մեջ կարոտում,խոսում է,
Իսկ սիրտս մոլոր,քեզ նորից հիշում է,
Լռում եմ բայց մեկ է,ես քեզ սիրում եմ,
Ես թաքուն,անհուն քեզ կարոտում եմ,                                 
Մահու պես դժվար է,բայց ես քեզ սպասում եմ...

 
                                                 


                                                 * * *
Իմ ձմեռը սկսվեց,բոլորը լքեցին ինձ,
Ինձ ոչ-ոք պետք չէ բացի քեզանից... 
                        
 

                                                Իմ աշխարհում

Ինձ համար չկա ոչ-ոք աշխարհում
Իմ աշխարհում միայն դու ես ապրում...
                                  

  www.Lora.Do.Am   Գլխավոր   Գրանցվել   Մուտք  

Սիրո պատմություն

Որոնել

Օգտակար Կայքեր


Copyright MyCorp © 2024